• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Տոտենհեմը» մտադիր էր ևս մեկ տարով երկարաձգել Բեյլի վարձակալության ժամկետը

Հոդվածներ

«Տոտենհեմը» մտադիր էր ևս մեկ տարով երկարաձգել Բեյլի վարձակալության ժամկետը
06.05.2021
1885 0

Իսպանական մի շարք լրատվականների փոխանցմամբ, Գարեթ Բեյլը կարող է մնալ «Տոտենհեմում» ևս մեկ մրցաշրջան։

Marca-ի փոխանցմամբ, անգլիական ակումբի ղեկավարությունը գոհ է Բեյլի ելույթներից և մտադիր է նրան ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել։ 

Ավելի վաղ նշվում էր, որ մրցաշրջանի ավարտից հետո Բեյլը վերադառնալու է Մադրիդ, քանի որ Ժոզե Մոուրինիոն չէր գնահատում ֆուտբոլիստին։ 

Սակայն պորտուգալացու հեռացումը կարող է ճանապարհ բացել Բեյլի առջև։ Վերջին խաղում նա նույնիսկ դարձավ հեփ-տրիկի հեղինակ, որը առաջինն էր վերջին 9 տարիների ընթացքում։ 

Ընթացիկ մրցաշրջանում ուելսցին «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 14 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված