Հոդվածներ

AS. «Ռեալը» վերջնական ընտրություն է կատարել Հալանդի և Մբապեի միջև
04.05.2021
5914 0

«Ռեալի» ղեկավարությունը մտադիր է գալիք ամռանը պայմանագիր կնքել ՊՍԺ-ի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողներ Կիլիան Մբապեի և Էրլինգ Հալանդի հետ:

Ինչպես հաղորդում է  AS-ը, «սերուցքայինների» համար առաջնահերթ նպատակ է համարվում ֆրանսիացու տրանսֆերը, որի ձախողման դեպքում ամբողջ ջանքերը կուղղվեն նորվեգացու հետ համաձայնության գալուն:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 37 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ, Հալանդը 38 խաղում խփել է 37 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված