• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կլոպ. «Խոստանում եմ, որ պատասխան խաղին կանենք ամեն հնարավորը՝ կորցրածը հետ բերելու համար»

Հոդվածներ

Կլոպ. «Խոստանում եմ, որ պատասխան խաղին կանենք ամեն հնարավորը՝ կորցրածը հետ բերելու համար»
07.04.2021
2173 0

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո խոսել է հնարավոր քամբեքի մասին և այն համեմատել 2019-ին՝ «Բարսելոնայաի» դեմ դիմակայության հետ։

Հիշեցնենք, որ այդ մրցաշրջանի առաջին խաղում «Լիվերպուլը» 3-0 հաշվով զիջեց կատալոնացիներին, սակայն պատասխան խաղում հաղթանակի հասավ 4-0 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ։ 

«Երբ 3-0 պարտվեցինք «Բարսելոնային», լավ հանդիպում անցկացրինք, իսկ այսօրվա խաղը այլ էր. «Ռեալը» լավ խաղաց։ Ամեն դեպքում մենք դեռ կարող ենք խնդիրներ առաջացնել «Ռեալի» համար։ 

«Բարսելոնայի» դեմ քամբեքի 80%-ը երկրպագուների շնորհիվ էր։ Հիմա ամեն ինչ այլ է, բայց խոստանում եմ, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ պատասխան խաղում կորցրածը հետ բերելու համար». ասել է Կլոպը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված