Հոդվածներ

Անչելոտի. «Կեպան կվերադառնա հիմնական կազմ»
27.11.2023
1354 0

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Կադիսին» և հաղթեց 3-0 հաշվով:

Կայացել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Երբեմն, դժվարություններում մոտիվացիա ես գտնում և թիմը դա շատ լավ հասկանում էր: Շատ կարևոր ֆուտբոլիստներ բացակայում էին, բայց մենք լավ գլուխ հանեցինք այդ իրավիճակից: Թիմը մրցունակ է, իսկ մեր հաջորդ նպատակը ՉԼ-ի խմբային փուլում առաջին տեղն ապահովելն է»:

«Լունինը՞, ամենակարևորը Արիսաբալագային փոխարինելու ունակությունն է և նա հիանալի կատարեց այդ դերը: Բայց եթե Կեպան պատրաստ լինի «Գրանադայի» դեմ խաղին, ապա հենց նա խաղադաշտ դուրս կգա»:

«Մոդրիչը մկանային լարվածություն ունի, լուրջ ոչինչ չկա: Նա շատ լավ խաղաց իր համար անսովոր դիրքում: Լուկան պաշտպանվելիս մեծ աշխատանք կատարեց»:

«Ռոդրիգոն վերադարձել է: Նա տարբերություն է ստեղծում: Հաղթանակից հետո թվոմ է, թե ամեն ինչ հեշտ է, բայց դա այդպես չէ»:

«Բելինգեմի հետ ամեն բան կարգին է, չնայած ուսի խնդիրն ամբողջովին չի անցել: Այսօր նա հիանալի աշխատանք կատարեց՝ ինչպես բոլորը»:

«Սեբալյոսը լավ խաղադաշտ մտավ: Նա մեզ կօգնի մրցաշրջանի ընթացքում: Նա երկար ժամանակով բացակայեց, սակայն հիմա, ի ուրախություն բոլորիս, վերադարձել է»:

«Ես ցանկանում էի հանգստի հնարավորություն տալ Ռոդրիգոյին,ք անի որ նա երկար դադարից հետո ընդամենը մեկ մարզում էր անցկացրել, սակայն Բրահիմի մոտ խնդիրներ առաջացան և նա չկարողացավ խաղադաշտ մտնել»:


Ամենակարդացված