• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վերջին 54 տարիների ընթացքում «Ռեալը» իր լավագույն մեկնարկն է գրանցել

Հոդվածներ

Վերջին 54 տարիների ընթացքում «Ռեալը» իր լավագույն մեկնարկն է գրանցել
15.09.2022
2455 0

«Ռեալը» բավական հաջող է սկսել 2022/23 մրցաշրջանը։ 

«Սերուցքայինները» հաղթել են ընթացիկ մրցաշրջանում անցկացրած բոլոր 8 խաղերում, և դա ակումբի լավագույն ցուցանիշն է վերջին 54 տարիների ընթացքում։ 

1961/62 մրցաշրջանում «Ռեալը» կրկին 8 խաղ անընդմեջ հաղթել էր մեկնարկում։ Սակայն այդ առումով լավագույն ցուցանիշը եղել է 1968/69 մրցաշրջանում՝ 11 անընդմեջ հաղթանակ։ 

«Արքայական» ակումբը իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 18-ին։ Մրցակիցը «Ատլետիկո Մադրիդն» է։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված