Հոդվածներ

Հայտնի է ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը (տեսանյութ)
20.03.2021
2033 0

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստը գոլային փոխանցում էր կատարել «Ատալանտայի» դեմ խաղում, ինչպես նաև գրանցել փոխանցումների 94% ճշգրտություն:

Մրցանակի համար պպայքարում էին նաև Կևին դե Բրյույնեն («Մանչեսթեր Սիթի»), Նգոլո Կանտեն («Չելսի»), Ջոշուա Կիմիխը («Բավարիա»):

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված