Հոդվածներ

Marca. «Ռեալի» առաջարկը գործելու է մինչև մարտի վերջ
07.03.2021
1833 0

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարաձգման հարցը շարունակում է մնալ բաց:

Ինչպես հաղորդում է Marca-ն, «արքայական» ակումբն իր ավագին առաջարկ է արել, որը գործելու է մինչև մարտ ամսվա վերջ: Եթե Ռամոսը մինչ այդ վերջնական որոշում չկայացնի, այն այլևս ուժի մեջ չի լինի:

Հիշեցնենք, որ «սերուցքայինները» մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր են առաջարկել, որի արդյունքում իսպանացու աշխատավարձը կկրճատվի 10 տոկոսով (ներկայում այն կազմում է տարեկան 12 մլն եվրո):

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված