Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Սաուդյան Արաբիայում մրցեց «Բարսելոնայի» հետ և պարտվեց 2։3 հաշվով։
Հաշվի մեջ առաջինն առաջ անցան «Բարսելոնայի» ֆուտբոլիստները՝ աչքի ընկավ Ռաֆինյան (36'): Նրա գոլին հրաշալի սոլո–անցումից հետո պատասխանեց Վինիսիուս Ժունիորը (45+2'), երկու րոպե անց Լևանդովսկին հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին (45+4'), սակայն կրկին երկու րոպե անց Գոնսալո Գարսիան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը (45+4'): Թիմերն ընդմիջման գնացին 2։2 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում Ռաֆինյան կրկին գոլ խփեց (73')՝ «Բարսելոնային» ապահովելով Իսպանիայի սուպերգավաթի տիտղոսը։
Հանդիպման վերջնամասում կարմիր քարտ էր ստացել կատալոնացիների կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը (90+1'):
«Արքայական ակումբը» հաջորդ խաղը կանցկացնի Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում՝ մրցելով «Ալբասետեի» հետ (15.01.2026, 00:00):
Հայերեն