«Կառլոս Բելմոնտե» մարզադաշտը լեփ-լեցուն կլինի Արքայական գավաթի 1/8 եզրափակչի խաղի համար
Չորեքշաբթի օրը «Ալբասետեն» և քաղաքը կապրեն մի իրադարձություն, որը կմտնի ակումբի պատմության մեջ. «Ռեալ Մադրիդը»» Արքայական գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում հյուր է գալու։
Ալբասետեն 21 տարի անց կրկին կընդունի մադրիդյան թիմին: Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքում իսկական խենթություն է տիրում. ընդամենը մի քանի ժամվա ընթացքում սպառվել են խաղի բոլոր տոմսերը, որոնց պահանջարկը հսկայական էր:
«Կառլոս Բելմոնտե» մարզադաշտը կլինի լեփ-լեցուն. շուրջ 17․000 հանդիսական ջերմություն ու գույն կհաղորդեն քաղաքի համար այս պատմական օրվան: «Ալբասետեն» երազում է մեծ անակնկալ մատուցել, ճիշտ այնպես, ինչպես արեց նախորդ փուլում՝ դուրս թողնելով «Սելտային»:
Խաղին ընդառաջ «Ալբասետեի» երկրպագուները հատուկ ընդունելություն են պատրաստում՝ իրենց թիմին աջակցելու համար: Նրանք կփորձեն մրցաշարից դուրս թողնել «Ռեալին», որը Ալբասետե է ժամանում Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո:
Հայերեն