Հոդվածներ

Սիմեոնեն ներողություն է խնդրել Վինիսիուսից և Պերեսից
12.01.2026
1025 0

«Ատլետիկո Մադրիդի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասուլիսի ընթացքում համարձակություն է գտել ներողություն խնդրելու Վինիսիուս Ջունիորից և Ֆլորենտինո Պերեսից։ 

«Ցանկանում եմ ներողություն խնդրել պարոն Ֆլորենտինո Պերեսից և պարոն Վինիսիուսից։  Իմ կողմից շատ սխալ էր նման պահվածքն ու ակնհայտորեն ես ընդունում եմ, որ սխալ եմ եղել». նշել է արգենտինացի մասնագետը։ 

Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի շրջանակում կայացած «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ» խաղի ընթացքում Սիմեոնեն վիրավորել էր Վինիսիուսին վերջինիս փոխարինման ընթացքում և նշել հետևյալը. 

«Պերեսը քեզ դուրս կշպրտի «Ռեալից»։ 

«Սերուցքայինները» այդ խաղում հաղթեցին 2։1 հաշվով և դուրս եկան եզրափակիչ, որտեղ էլ պարտություն կրեցին «Բարսելոնայից» 3։2 հաշվով։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված