«Պետք է շարունակել պայքարել: Այն վերաբերմունքը, որ մենք ցուցաբերեցինք այսօր, համոզված եմ, որ որևէ տիտղոս կնվաճենք», – ասել է մեր դարպասապահը
Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչից հետո Տիբո Կուրտուան կիսվել է իր տպավորություններով. «Մենք, հատկապես երկրորդ խաղակեսում, լավ խաղ անցկացրինք, և երբեք հաճելի չէ եզրափակիչը տանուլ տալ սկզբունքային մրցակցին: Այսօր տխուր ենք, բայց վաղվանից պետք է աշխատենք չորեքշաբթի կայանալիք գավաթի խաղի, Լա Լիգայի համար և առաջ շարժվենք:
Հատկապես երկրորդ խաղակեսում մենք արժանի էինք հաղթանակի, բայց մանրուքներն այսօր փոքր-ինչ մեր դեմ էին: Վերջին ամիսներին մենք մի փուլում ենք, երբ ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես պետք է, և դա իրականությունն է: Այսօր մենք ապացուցեցինք, որ կենդանի թիմ ենք, հատկապես երկրորդ խաղակեսում, և կարող էինք հանգիստ հաղթել»:
«Առաջին խաղակեսում գուցե չափազանց շատ էինք փակվել մեր կիսադաշտում: Երկրորդում մենք ավելին ցույց տվեցինք, իսկ նրանք ֆիզիկապես զիջեցին, ինչը բնական է, քանի որ շատ շոգ էր: Մենք պահեր ունեցանք, բայց գնդակը չցանկացավ հայտնվել դարպասում: Բոլոր հարվածները հայտնվեցին Ժոանի ձեռքերում, և դա է այսօրվա խաղի համառոտ ամփոփումը: Պետք է շարունակել պայքարել»։
Վինի Ժունիորի մասին
«Մենք լիովին վստահում ենք նրան: Նա հիանալի խաղացող է, և մենք գիտենք, թե ինչի է նա ընդունակ: Այսօր նա դա կրկին ապացուցեց: Նա մեծ տաղանդով ու որակներով տղա է: Նրա գոլը հիասքանչ էր, և ողջ խաղի ընթացքում նա իսկական մղձավանջ էր մրցակցի համար:
Գուցե մենք չօգտագործեցինք նրա գործոնն այնքան, որքան պետք էր: Նա հիանալի հանդիպում անցկացրեց, և հուսով ենք, որ կկարողանանք քաղել դրականը՝ չնայած պարտությանը: Հունվարին մեզ սպասվում են երեք կամ չորս շատ կարևոր հանդիպումներ, և տեսնենք՝ կկարողանա՞նք հաղթել դրանք»:
Հայերեն