• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» և «Բարսելոնայի» ղեկավարների ավանդական ընթրիքը կրկին չի կայանա

Հոդվածներ

«Ռեալի» և «Բարսելոնայի» ղեկավարների ավանդական ընթրիքը կրկին չի կայանա
04.04.2023
1317 0

Վաղը «Ռեալը» և «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում հերթական անգամ մրցելու են միմյանց դեմ։ 

Ակումբների ղեկավարների ավանդական ընթրիքը կրկին չի կայանա։ 

Diario Sport-ի փոխանցմամբ, այս որոշումը կայացվել է «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի կողմից, որը ղեկավարում է Ժոան Լապորտան։ Այս ամենը կապված է «Ռեալի»՝ կատալոնական ակումբի շուրջ ստեղծված իրավիճկաի մասին դիրքորոշման հետ։ 

Չնայած այս ամենին, թիմերը շարունակում են համագործակցել Սուպերլիգայի շրջանակում։ Բացի այդ սպասվում է, որ ակումբները ամռանը ընկերական հանդիպում կանցկացնեն։ 

Հիշեցնենք, որ նախորդ ամիս կայացած «Կլասիկոյի» առաջ ավանդական ընթրիքը չէր կայացել։ Ֆլորենտինո Պերեսը նույնիսկ ներկա չէր գտնվել խաղին, սակայն այս անգամ նա հետևելու է իր թիմի խաղին մարզադաշտից և վստահ է, որ «Ռեալը» կարող է հաղթահարել կատալոնական ակումբի արգելքը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված