• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • 107։93. «Ռեալ Մադրիդի» փայլուն հաղթանակը 2026 թվականի առաջին խաղում (ֆոտոշարք)

Հոդվածներ

107։93. «Ռեալ Մադրիդի» փայլուն հաղթանակը 2026 թվականի առաջին խաղում (ֆոտոշարք)
03.01.2026
182 0

Սկարիոլոյի սաները հետ բերեցին կորցրածը և վերջին քառորդում տարան իրենց 11-րդ հաղթանակը մրցաշարում

«Ռեալ Մադրիդը» «Մովիսթար Արենայում» կայացած Եվրոլիգայի 19-րդ տուրի շրջանակներում 107։93 հաշվով հաղթեց «Դուբայ Բասկետբոլին»։ Խաղն աչքի ընկավ ճերմակ թիմի տոկունությամբ, որը երկրորդ քառորդի վերջում պարտվում էր 14 միավորի տարբերությամբ։

Այնուամենայնիվ, ընդմիջումից հետո Սկարիոլոյի թիմը փոխեց խաղի ընթացքը և անցկացրեց տպավորիչ երկրորդ խաղակես՝ այս մրցաշարում արդեն երրորդ անգամ հատելով 100 միավորի սահմանը։ Սա թիմային հաղթանակ էր այն գիշեր, երբ Սերխիո Լյուլը դարձավ լեգենդար՝ անցկացնելով իր 1200-րդ հանդիպումը «սերուցքայինների» մարզաշապիկով։

Հանդիպումը սկսվեց հավասար պայքարում։ Հեզոնյայի (3 միավոր) և Աբալդեի (2 միավոր) շնորհիվ «Ռեալը» սկզբում առավելություն ստացավ։ Սակայն առաջին հինգ րոպեներից հետո «Դուբայը» ուժեղացավ անդրադարձերի ժամանակ և արագացրեց հարձակման տեմպը՝ առաջ անցնելով հաշվի մեջ (15։19)։ Արաբական թիմը փորձում էր մեծացնել տարբերությունը, բայց Սկարիոլոյի սաները չհանձնվեցին. նրանք կարողացան բեկել հաշիվը և առաջին քառորդն ավարտել նվազագույն առավելությամբ (27։24)։ Քառորդի ավարտից երկու րոպե առաջ մարզիչը խաղադաշտ դուրս բերեց Սերխիո Լյուլին, որը նշեց իր 1200-րդ խաղը ակումբի կազմում։

Ինտենսիվություն և հաստատակամություն

Խաղը պահպանում էր բարձր հարձակողական տեմպը։ Այնուամենայնիվ, մադրիդցիների սկզբնական լավ դինամիկան սկսեց նվազել. պակասեց շարժունակությունը գնդակով, նվազեց հարվածների դիպուկությունը և պաշտպանողական որակը։ «Դուբայը» չներեց և շատ արդյունավետ գործեց, հատկապես տուգանային հարվածների (11/11) և Ջասթին Անդերսոնի ու Դավիս Բերտանսի երեք միավորանոցների շնորհիվ՝ գրանցելով 0։10 հաշվով միջանկյալ հաղթարշավ։ «Սերուցքայինները» փորձեցին շտկել իրավիճակը Ֆելիսի երեք միավորանոցով և Տավարեսի տուգանայիններով, բայց դա բավարար չեղավ հարձակվողական թիմի դեմ, և մրցակիցը ընդմիջման գնաց առավելությամբ (44։58)։

Մադրիդյան էյֆորիա

«Մադրիդը» դուրս եկավ երրորդ քառորդին՝ վճռականորեն տրամադրված փոխել իրավիճակը, և դա հաջողվեց։ Լայլսը և Կամպացոն սկզբնամասում առաջնորդեցին թիմին՝ ապահովելով 11։0 հաշվով սերիա և կրճատելով տարբերությունը մինչև երեք միավոր (55։58)։ «Դուբայը» փորձում էր հակադարձել, բայց մադրիդցիները վերականգնեցին ամրությունը պաշտպանությունում և արագացան հարձակման մեջ։ Քառորդի ավարտից հինգ րոպե առաջ Տավարեսը հավասարեցրեց հաշիվը՝ «Մովիսթար Արենայում» առաջացնելով էյֆորիա (64։64)։ Յուրիցա Գոլեմացի սաները կարողացան վերջին պահին մի փոքր շտկել վիճակը և վերջին քառորդից առաջ ստացան նվազագույն առավելություն (73։74)։

«Ռեալ Մադրիդը» ձևակերպում է վերջնական հաղթանակը

Վերջին 10 րոպեներին ամեն ինչ հնարավոր էր։ Թիմը գիտեր, որ պետք է պահպանի ինտենսիվությունը խաղի յուրաքանչյուր բնագավառում։ Հեզոնյան երկրորդ խաղակեսում առաջին անգամ առաջ մղեց «Ռեալին»։ Րոպեների ընթացքում թիմը դարձավ անկասելի հարձակման մեջ և, շնորհիվ հիանալի թիմային աշխատանքի, տիրեց նախաձեռնությանը՝ կրկին անցնելով 100 միավորի սահմանը։ Արաբական թիմը փորձում էր մոտենալ հաշվի մեջ, բայց պաշտպանությունում անթերի աշխատանքը՝ Գարուբայի և Տավարեսի բլոկշոթերի (խափանումների) շնորհիվ, ամբողջացրեց «Ռեալ Մադրիդի» երեկոն։ Սա թիմի 11-րդ հաղթանակն էր մրցաշարում և առաջինը՝ 2026 թվականին։