Հոդվածներ

«Ռեալ Մադրիդը» պատրաստվում է «Բետիսի» դեմ խաղին (ֆոտոշարք)
03.01.2026
401 0

Խաբի Ալոնսոյի սաները «Բեռնաբեուում» կանցկացնեն 2026 թվականի իրենց առաջին հանդիպումը (կիրակի, ժամը 19:15-ին)

Թիմն անցկացրեց հերթական մարզումը՝ շարունակելով նախապատրաստվել Լա Լիգայի 18-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղին, որը տեղի կունենա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Մարզումը սկսվեց մարզասրահում անհատական վարժություններով և տեսանյութի դիտմամբ։

Այնուհետև խաղացողները դուրս եկան խոտածածկ և կատարեցին առաջխաղացման վարժություններ երեք գոտիներով ու սպրինտներ (արագավազք): Դրանից հետո թիմը բաժանվեց երկու խմբի՝ մարտավարական աշխատանքների և դարպասին հարվածներ կատարելու համար:

Կազմի նորությունները.

Կարվախալը մարզման մի մասն անցկացրեց ընդհանուր խմբի հետ:

Տրենտը շարունակում է վերականգնումը և խոտածածկի վրա աշխատել է միայնակ:

Միլիտաոն և Մբապեն նույնպես շարունակում են իրենց վերականգնողական գործընթացները: