• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Աֆրիկայի Գավաթ․ Դիասը՝ խմբային փուլի խորհրդանշական հավաքականում

Հոդվածներ

Աֆրիկայի Գավաթ․ Դիասը՝ խմբային փուլի խորհրդանշական հավաքականում
03.01.2026
211 0

Մադրիդի «Ռեալի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Բրահիմ Դիասն ընդգրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի խորհրդանշական հավաքականում։

Դարպասապահ՝ Մոհամեդ Էլ-Շենավի (Եգիպտոս, «Ալ-Ահլի» Կահիրե)։

Պաշտպաններ՝ Նուսայիր Մազրաուի (Մարոկկո, «Մանչեսթեր Յունայթեդ»), Աքսել Տուանզեբե (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, «Բերնլի»), Էդմոնդ Տապսոբա (Բուրկինա Ֆասո, «Բայեր»), Ալի Աբդի (Թունիս, «Նիս»)։

Կիսապաշտպաններ՝ Բրահիմ Դիաս (Մարոկկո, «Ռեալ Մադրիդ»), Կառլոս Բալեբա (Կամերուն, «Բրայթոն»), Ադեմոլա Լուքման (Նիգերիա, «Ատալանտա»)։

Հարձակվողներ՝ Ռիյադ Մահրեզ (Ալժիր, «Ալ-Ահլի» Ջիդդա), Ամադ Դիալո (Կոտ դ’Իվուար, «Մանչեսթեր Յունայթեդ»), Սադիո Մանե (Սենեգալ, «Ալ-Նասր»)։

Գլխավոր մարզիչ՝ Էրիկ Շելլ (Նիգերիա)։

Դիասն անցկացրած 3 խաղում խփել է 3 գոլ։

Fanat, Realmadrid.am