Հոդվածներ

Sofascore. Թոփ-5 լիգաների 2025թ․ խորհրդանշական հավաքականը
03.01.2026
205 0

Sofascore պորտալը ներկայացրել է 2025 թվականի խորհրդանշական հավաքականը Եվրոպայի թոփ-5 առաջնություններում։

Տարվա խորհրդանշական թիմում ընդգրկվել են իրենց դիրքերում ամենաբարձր գնահատականները ստացած 11 ֆուտբոլիստները թոփ առաջնություններում։ Կազմը ձևավորվել է 3-2-4-1 սխեմայով։

Խորհրդանշական հավաքականը հետևյալն է․

Դարպասապահ՝ Ժոան Գարսիա («Էսպանյոլ», «Բարսելոնա»)։

Պաշտպաններ՝ Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա» Դորտմունդ), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Վալդեմար Անտոն («Բորուսիա» Դորտմունդ)։

Կիսապաշտպաններ՝ Յոզուա Կիմիխ («Բավարիա»), Պեդրի («Բարսելոնա»), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Մայքլ Օլիսե («Բավարիա»), Ռաֆինյա («Բարսելոնա»), Լամին Յամալ («Բարսելոնա»)։

Հարձակվող՝ Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)։

Նշենք, որ տարվա թիմում ընդգրկված չէ ֆրանսիական ՊՍԺ-ի ոչ մի ֆուտբոլիստ, չնայած նրան, որ ակումբը նվաճել է վեց տիտղոս։

Fanat, Realmadrid.am