Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռոնալդոն գովեստի խոսքեր է ասել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հասցեին՝ նրան անվանելով լավագույնը պատմության մեջ։
«Համալսարանում չեմ սովորել, քանի որ արդեն 17 տարեկանում խաղում էի ՊՍՎ-ում։ Իմ MBA աստիճանը ստացել եմ՝ խաղալով աշխարհի տարբեր երկրներում, սովորելով նախագահներից, մարքեթինգի, ֆինանսների տնօրեններից։
«Ռեալն» առանձնահատուկ ակումբ է, քանի որ հենց այստեղ նախագահն առաջին անգամ բոլոր առումներով փոխեց ֆուտբոլի աշխարհը։ Ֆլորենտինո Պերեսը լավագույն նախագահն է, ում ես ճանաչում եմ։
Ակումբն ուներ շուրջ 300 մլն եվրոյի պարտք։ Ֆլորենտինոն այդ գումարի դիմաց վաճառեց մարզումային բազան և գնեց նոր հողատարածք օդանավակայանի մոտ։ Նա ներդրում կատարեց բարձրակարգ ֆուտբոլիստների մեջ՝ նախ պայմանագիր կնքելով Ֆիգուի, ապա Զիդանի, ինձ և Բեքհեմի հետ։
Նա փոխեց մարդկանց պատկերացումները ֆուտբոլի մասին։ Սա դարձավ ամենախոշոր փոփոխությունը ֆուտբոլային ինդուստրիայում։ Ֆուտբոլը դարձավ այնպիսին, ինչպիսին մենք տեսնում ենք այսօր, հենց Ֆլորենտինո Պերեսի շնորհիվ։ Նա ինձ համար հայրական կերպար է, և մեր միջև կա ամուր ընկերություն»,– ասել է բրազիլացին AS-ին տված հարցազրույցում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն