«Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հերքել է տարածված լուրերն այն մասին, թե նա «Սևիլիայի» դեմ խաղի ընթացքում քննադատել է Վինիսիուս Ջունիորին։
Բրազիլացին փոխարինվելու ընթացքում արժանացել էր երկրպագուների սուլոցներին։
Խաղից հետո իսպանական հաղորդումներից մեկը տեսանյութի մի հատված է հրապարակել, որտեղ «Ռեալի» մի քանի խաղացողները ընդմիջման ժամանակ փոխանակվում են կարծիքներով։ Նրանցից մեկը Կամավինգան է, ով խաղընկերներից մեկին ասել է. «Եթե դու շարունակես չշարժվել, կկորցնես գնդակը»։ Հենց նա ավարտում է խոսույթը, տեսախցիկներն իսկույն ֆիքսում են Վինիսիուսին, որը ստիպել է շատերին մտածել, որ ֆրանսիացու խոսքը ուղղված էր հենց Վինիին։
X հարթակում Կամավինգան իսկույն պատասխանել է տարածված լուրերին։
«Հանգիստ թողե՛ք Վինիսիուսին։ Ես նրա մասին չեմ խոսել». գրել է ֆրանսիացի կիսապաշտպանը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն