Հոդվածներ

Լունին. «Ռեալ Մադրիդում» բոլորը մեծապես հարգում են Ալոնսոյին»
18.12.2025
102 0

Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 3։2 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տալավերայի» նկատմամբ։

«Սերուցքայինների» խաղացողների հետխաղյա հարցազրույցները

Լունին. «Մենք լիովին վստահում ենք Ալոնսոյին: Մենք ոչ մի կասկած չունենք նրա ունակությունների հարցում: Արդյո՞ք ես փրկեցի Խաբիին պաշտոնանկությունից՝ խաղավերջում սեյվ կատարելով: Ես այդպես չեմ կարծում: Ես պարզապես կատարեցի իմ աշխատանքը: Խաբին «Ռեալ Մադրիդի» լեգենդ է: Նրան բոլորը շատ են հարգում: Մենք պետք է հարմարվենք Ալոնսոյի խաղաոճին և մարտավարական գաղափարներին:

Ինչը այնպես չգնաց մեր խաղո՞ւմ: Մենք պետք է գործեինք ավելի կենտրոնացված և ագրեսիվ: Հանդիպման վերջնամասում մենք չափից ավելի թուլացանք»:

Դ. Խիմենես. «Ինձ զգում եմ աշխարհի ամենաերջանիկ երեխան, չէ՞ որ այսօր ես իրականացրեցի իմ երազանքը՝ նշեցի նորամուտս «Ռեալ Մադրիդի» գլխավոր թիմում: Ընթացիկ մրցաշրջանն ինձ համար 13-րդն է ակումբում: Երբ ես եկա «Ռեալ Մադրիդ», առաջին թիմում ելույթ ունենալն ինձ թվում էր անհասանելի մի բան, ուստի հիմա ես շատ երջանիկ եմ:

Այն մարզաշապիկը, որով նշեցի նորամուտս, շրջանակի մեջ կկախեմ իմ սենյակում, որպեսզի ամեն օր տեսնեմ այն, և այն ինձ հիշեցնի այս հրաշալի օրվա մասին:

Արդյո՞ք ես մոտ էի գոլին: Եթե ինձ հնարավորություն տային նորից խաղարկել այդ դրվագը, ես ավելի ուժեղ կհարվածեի «Տալավերայի» դարպասին: Այսօր ես ներդրեցի իմ 100%-ը և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, քանի որ նրանց հետ դաշտում ինձ շատ հարմարավետ էի զգում»:

Սեստերո. «Այսօր իրականացավ իմ երազանքը, քանի որ ես նշեցի նորամուտս «Ռեալ Մադրիդի» գլխավոր թիմում: Ես միշտ ձգտում եմ դաշտում ներդնել իմ 100%-ը և արժանապատվորեն ներկայացնել աշխարհի լավագույն ակումբը: Ես հիանում եմ շատ ֆուտբոլիստներով, բայց հատկապես Կազեմիրոյով և Կրոսով»:


Ամենակարդացված