Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հավաքականների խաղերի ընդմիջումը օգտագործում է մարզավիճակ հավաքելու համար՝ այն մեթոդով, որը նախկինում կիրառվել էր Ջուդ Բելինգհեմի վերականգնման ժամանակ, հայտնում է Marca-ը։
Անգլիացին ձգտում է կրկին ձեռք բերել իր լավագույն մարզավիճակը, այդ պատճառով նա չի միացել ազգային հավաքականին և մնացել է Մադրիդում՝ անցնելու փոքրիկ նախամրցաշրջան, որը ներառում է հանգիստ, ֆիզիկական պատրաստվածություն և հոգեբանական վերակաանգնում։ Խաբի Ալոնսոյի և նրա մարզչական շտաբի կողմից ծրագիրը համապարփակ է և պետք է թույլ տա ֆուտբոլիստին նորից ձեռք բերել վստահություն։
Տրենտը «Ռեալ» է տեղափոխվել Լիվերպուլից 2025 թվականի ամռանը։ Անգլիացին այս մրցաշրջանում թիմի անցկացրած 16 հանդիպումից միայն յոթին է մասնակցել, և դրանցից ոչ մեկ ամբողջական չի եղել։
Fanat, Realmadrid.am
Հայերեն