• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» միացել է «Բորուսիա Դորտմունդի» 17-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարին

Հոդվածներ

«Ռեալը» միացել է «Բորուսիա Դորտմունդի» 17-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարին
15.10.2020
2138 0

Ջիովանի Ռեյնան գերմանական ակումբին է միացել 2019 թվականին, և մի շարք ակումբներ արդեն որս են սկսել նրա համար։ 

Marca-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» ևս միացել է այդ թեժ պայքարին։ 

Երիտասարդ ֆուտբոլիստի ապշեցուցիչ ելույթները չեն վրիպել «Սերուցքայինների» ուշադրությունից։ 

«Արքայական» ակումբում դիտարկում են նաև Էրլինգ Հոլանդի և Կիլիան Մբապեի տրանսֆերներային իրավունքները ձեռք բերելու հնարավորությունները։ 

Ներկա պահին «Ռեալի» կազմում շատ են երիտասարդ եզրային հարձակվողները, սակայն 17-ամյա ֆուտբոլիստի ունիվերսալիզմը կարող է մեծ օգուտ բերել թիմին հետագայում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված