• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆլորենտինո Պերեսի ելույթը՝ «Ռեալի» ավանդական սուրբծննդյան ճաշկերույթի ժամանակ

Հոդվածներ

Ֆլորենտինո Պերեսի ելույթը՝ «Ռեալի» ավանդական սուրբծննդյան ճաշկերույթի ժամանակ
20.12.2025
261 0

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի ելույթը՝ «Ռեալի» ավանդական սուրբծննդյան ճաշկերույթի ժամանակ

«Նախևառաջ, «Ռեալ Մադրիդի» բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ երջանիկ տոներ՝ ընտանիքի և հարազատների շրջապատում։ Տարվա այս առանձնահատուկ ժամանակահատվածում ես միշտ հիշեցնում եմ ձեզ «Ռեալ Մադրիդի» արժեքների մասին։

Մեր 123-ամյա պատմության բոլոր հաջողությունները ձեռք են բերվել մեր արժեքների շնորհիվ՝ քրտնաջան աշխատանքի, անձնազոհության, նվիրվածության, կատարելության ձգտման, հարգանքի, խոնարհության, ընկերակցության և համերաշխության։

Ես միշտ ասում եմ, որ «Ռեալ Մադրիդի» մի մասնիկը լինելը մեծ արտոնություն է, բայց միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն, քանի որ մենք օրինակ ենք բոլոր նրանց համար, ովքեր հետևում են մեզ, հատկապես երեխաների համար, ում համար մենք կուռքեր ենք։ Միշտ անհրաժեշտ է հիշել, որ դուք ներկայացնում եք «Ռեալ Մադրիդը» ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս։

Վերջին 15 տարիների ընթացքում մենք ապրել ենք մեր պատմության ամենափայլուն շրջաններից մեկը՝ նվաճելով 58 տիտղոս՝ 30-ը ֆուտբոլում և 28-ը՝ բասկետբոլում։

Բայց «Ռեալ Մադրիդում» մենք չենք կարող մեզ թույլ տալ թուլանալ։ Մենք միշտ պետք է պայքարենք մինչև վերջ, և հենց դա է այն, ինչ ես խնդրում եմ ձեզնից. որպեսզի «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկով ոչ ոք չհանձնվի մինչև յուրաքանչյուր խաղի վերջնական սուլիչը, և որ դուք ներդնեք ձեր ամբողջ ուժերը խաղադաշտում։

Մենք հավատում ենք ձեր ջանքերին ու տաղանդին և վստահ ենք, որ միավորվելով կկարողանանք հաղթահարել բոլոր գալիք դժվարությունները»։


Ամենակարդացված