• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • El Español. Շուտով «Ռեալն» ու Ռամոսը վերջնականապես համաձայնության կգան

Հոդվածներ

El Español. Շուտով «Ռեալն» ու Ռամոսը վերջնականապես համաձայնության կգան
27.02.2021
2356 0

Սերխիո Ռամոսն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ:

Ինչպես հաղորդում է El Español-ը, կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն:

Նոր պայմանագրով, որը նախատեսված է լինելու մինչև 2023 թվականը, իսպանացին տարեկան վաստակելու է 12 մլն եվրո: Ռամոսի աշխատավարձը նվազելու է 10 տոկոսով՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամով:

Հիշեցնենք, որ 34-ամյա պաշտպանը Մադրիդում հանդես է գալիս 2005 թվականից: Ներկայումս «սերուցքայինների» ավագը ապաքինվում է վնասվածքից:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված