Հոդվածներ

Կրոս. «Սա մեզ համար հերթական եզրափակիչն է»
24.02.2021
1472 0

«Ատալանտայի» դեմ խաղից առաջ Թոնի Կրոսը իր կարծիքն է հայտնել սպասվող խաղի մասին։

«Մենք գիտենք, որ բարդ խաղ է սպասվում։ Դա կապված չէ միայն վնասվածքների հետ։ «Ատալանտան» ուժեղ ակումբ է, և այս խաղը մեզ համար հերթական եզրափակիչն է։ 

Նրանք գիտեն, թե ինչպես է պետք խաղալ ՉԼ-ում։ Մեզանից պահանջվում է վերհսկել խաղի ընթացքը, երբ գնդակը նրանց մոտ է։ Կարող ենք ինչ որ բան ստեղծել հարձակման գծում, սակայն ավելի կարևոր է լավ պաշտպանվելը։

«Ատալանտան» այլ ֆուտբոլ է խաղում, և մենք պետք է կարողանանք հարմարվել այդ խաղին՝ միևնույն ժամանակ կառուցելով սեփականը։ Դա դժվար է լինելու։  Ամեն ինչ կանենք մեր խաղը թելադրելու համար». ասել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված