• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • AS. «Ռեալում» որոշել են՝ ով է գլխավորելու թիմը, եթե, այնուամենայնիվ, Զիդանը հեռացվի»

Հոդվածներ

AS. «Ռեալում» որոշել են՝ ով է գլխավորելու թիմը, եթե, այնուամենայնիվ, Զիդանը հեռացվի»
22.01.2021
3276 0

Զինեդին Զիդանի ապագան շարունակում է մշուշոտ մնալ Մադրիդի «Ռեալում»: Չնայած նրան, որ ակումբի ղեկավարությունը հերթական անգամ իր վստահությունն է հայտնել ֆրանսիացի մասնագետին, Իսպանիայի Գավաթի խաղարկությունից նման կերպով դուրս մնալը սասանել է վերջինիս դիրքերը:

Ինչպես հաղորդում է AS-ը, մադրիդյան ակումբում մեկ թեկնածու են դիտարկում՝ Զիդանի հեռացման դեպքում:

Այդ միակ թեկնածուն «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլն է:

Նշվում է, որ ավելի վաղ դիտարկվել է նաև Մաուրիսիո Պոչետինոյին հրավիրելու տարբերակը, սակայն նա արդեն գլխավորում է ՊՍԺ-ն: 

AS-ի փոխանցմամբ, Մոուրինյոյի վերադարձը բացառվում է, քանի որ պորտուգալացի մասնագետը իրեն երջանիկ է զգում «Տոտենհեմի» ղեկին: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված