Իսպանիայի առաջնության 8–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Վիլյառեալի» հետ և հաղթեց 3։1 հաշվով։
«Ռեալ Մադրիդը» ընթացիկ մրցաշրջանի 10 պաշտոնական խաղում տոնել է 9 հաղթանակ։
Վինիսիուս Ժունիորը Եվրոպայի թոփ 5 առաջնությունների առաջին ֆուտբոլիստն է ընթացիկ մրցաշրջանում, որը մեկ խաղում 5+ հարված է կատարել դարպասին, 5+ առանցքային փոխանցում և 5+ հաջող դրիբլինգի փորձ։
Այս տարվա հունվարից ի վեր առաջին անգամ Վինիսիուս Ժունիորը դուբլի հեղինակ դարձավ «Ռեալի» կազմում (այդ ժամանակ երկու գոլ էր խփել «Զալցբուրգի» դարպասը):
Կիլիան Մբապեն այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում անցկացրած 10 խաղում խփել է 14 գոլ՝ լավագույն մեկնարկը ֆրանսիացու կարիերայում։
Չուամենին պատմության 6–րդ ֆրանսիացին է, որը Լա լիգայում 100 խաղի է մասնակցել «Ռեալ Մադրիդի» կազմում։ Այդ ցուցանիշը նրանից առաջ գրանցել են Զիդանը, Բենզեման, Վարանը, Մենդին և Կամավինգան։