Հոդվածներ

«Ռեալի» որոշումը
09.12.2022
3355 0

Մադրիդի «Ռեալն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ևս համալրումներ չի ունենա:

Անգամ եթե թիմը լքեն 2-3 ֆուտբոլիստներ՝ որոշումը չի փոխվի: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Անչելոտին՝ վստահություն հայտնելով ներկայիս կազմին:

Իսկ վերջին օրերին շշուկներն առ այն, որ մադրիդցիները հետաքրքված են այս կամ այն ֆուտբոլիստով՝ անհիմն են:

Մենդեշն իր հաճախորդի՝ «Միլանի» հարձակվող Լեաուի ծառայություններն է առաջարկել, սակայն մադրիդցիները պատասխանել են, որ իրենց հետաքրքիր չէ այս տարբերակը:

Նույնը վերաբերվում է նաև ՊՍՎ-ի հարձակվող Գակպոյին, որը փայլուն ելույթներ է ունենում ԱԱ-2022-ում:

«Ռեալը» մերժումով է պատասխանել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Գարնաչոյի գործակալի առաջարկին:

Այնուամենայնիվ, «Ռեալը» կարող է լքել մի քանի ֆուտբոլիստ: Ակումբն Ազարին, Մարիանոյին ու Օդրիոսոլային խորհուրդ է տվել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ լսել այլ ակումբների առաջարկներ:


Ամենակարդացված