Ակնկալվում է, որ «Չելսին» կփորձի առաջ անցնել Մադրիդի «Ռեալից» «Կոմոյի» հարձակողական կիսապաշտպան Նիկոլաս Պասի տրանսֆերի համար պայքարում։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հնարավոր է, որ արգենտինացին վերադառնա «Արքայական ակումբ», քանի որ «Ռեալը» պայմանագրով ունի ֆուտբոլիստին վերադարձնելու կետ։ Եթե Պասը հրաժարվի այդ հնարավորությունից, ապա «Չելսիի» շանսերը կմեծանան։
«Կոմոն» նախատեսում է նոր պայմանագիր կնքել Պասի հետ՝ հանելով իսպանական գրանդի հետ կապված հետգնման կետը։ Ակումբում վստահ են, որ այդ դեպքում 21-ամյա խաղացողին կկարողանան վաճառել 80 միլիոն եվրոյով։
Պասը «Ռեալի» համակարգում էր 2020 թվականից։ 2024 թվականի ամռանը մադրիդցիները նրան վաճառեցին «Կոմոյին»։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։
Fanat, Realmadrid.am