• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նիկոլա Վլաշիչ. «Մոդրիչը Խորվաթիայի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

Հոդվածներ

Նիկոլա Վլաշիչ. «Մոդրիչը Խորվաթիայի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»
22.02.2021
656 0

Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի ֆուտբոլիստ Նիկոլա Վլաշիչը իր կարծիքն է հայտնել Լուկա Մոդրիչի մասին։

«Երբ մենք ժամանում ենք հավաքականի ճամբար, նա ինձ շատ խորհուդներ է տալիս, որոնք ոսկու արժեք ունեն ինձ համար։ Ես նրան համարում եմ Խորվաթիայի պատմության լավագույն ֆուտբոլիստը։ Նա նաև աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է։ 

Մոդրիչը ինձ միշտ հուշում է, թե որտեղ պետք է սպասեմ գնդակին։ Ես շատ եմ գնահատում նրա խորհուրդները։ Մենք ընկերներ չենք, քանի որ տարիքային տարբերությունը մեծ է, սակայն շատ լավ հարաբերություններ ունենք միմյանց հետ։ 

Մոդրիչը իմ խաղընկերն է, ով միշտ խորհուրդներ է տալիս, և ում ես շատ եմ հարգում։ Հավաքականում նա առաջինն է, ով ինձ դիմավորում ու օգնում է։ 

Նրա խաղային որակներից կուզենայի ունենալ խաղը վերահսկելու ունակությունը։ Լուկան գիտի, թե երբ է անհրաժեշտ գցել խաղի տեմպը, և երբ արագացնել։ Նա անկրկնելի է։ 

Կան նաև այլ բաներ, որոնք կուզենայի ունենալ։ Օրինակ, մարզումների ընթացքում ես հասկացա, որ Մոդրիչից անհնար է գնդակ խլելը։ Նա շատ լավ է այն պաշտպանում։ Դա կլիներ իմ երկրորդ ցանկությունը». ասել է Վլաշիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված