• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • AS. Վինիսիուսի պայմանագրի երկարաձգման և Մբապեին հրավիրելու պլանը. «Ռեալը» հրաժեշտ կտա 6 ֆուտբոլիստի

Հոդվածներ

AS. Վինիսիուսի պայմանագրի երկարաձգման և Մբապեին հրավիրելու պլանը. «Ռեալը» հրաժեշտ կտա 6 ֆուտբոլիստի
08.11.2021
3680 0

Մրցաշրջանի ավարտին «Ռեալն», ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա 6 ֆուտբոլիստի, որոնց ակումբում մնալն այլևս նպատակահարմար չէ ֆինանսական տեսանկյունից:

Ինչպես հաղորդում է AS-ը, խոսքը գնում է Յովիչի, Մարսելոյի, Վալյեխոյի, Բեյլի, Իսկոյի և Ազարի մասին:

Այդպիսով, «սերուցքայինները» 54 մլն եվրո կխնայեն աշխատավարձերի վրա, ինչը թույլ կտա նոր պայմանագիր ստորագրել Վինիսիուսի հետ և հրավիրել Մբապեին:

Հիշեցնենք, որ Ազարն ու Բեյլը ստանում են տարեկան 15 մլն եվրո, Իսկոն ու Մարսելոն՝ 8, Յովիչը՝ 5, Վայլեխոն՝ 3:

Մրցաշրջանի ավարտին Իսկոն, Մարսելոն ու Բեյլն ազատ գործակալի կարգավիճակ են ստանալու:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված