«Բարսելոնայի» նախագահը պատասխանել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից հնչեցված մեղադրանքներին՝ Նեգրեյրայի գործի շուրջ։
«Բոլորս գիտենք, որ մեր յուրաքանչյուր քայլով՝ մարզական, սոցիալական, ինստիտուցիոնալ և նույնիսկ տնտեսական, հետք ենք թողնում՝ որպես հարգված, ճանաչված, հիացմունք առաջացնող և սիրված ակումբ։ Սակայն պետք է նաև նշեմ, որ այն կարգավիճակը, որին հասել ենք, առաջացնում է նախանձ, որի հետ որոշները վատ են հաշտվում։ Այդ մարդիկ, օգտագործելով անազնիվ մեթոդներ, ոտնահարում են վարքագծի բոլոր նորմերը՝ էթիկական, բարոյական և ոչ միայն մարզական։ Կարծում եմ՝ դուք հասկանում եք, թե ում մասին է խոսքը. նրանց, ովքեր մշտական արշավների նախաձեռնողներն են մեր զինանշանի և մեր արժեքների վարկաբեկման համար։ Եվ դա թույլ չենք տա։ Սրանք այն մարդիկ են, որոնք իշխանությունը շփոթում են դեսպոտիզմի հետ՝ այն էլ ոչ լուսավորչական։ Նրանք, ովքեր կիրառում են ցինիզմ և մեծամտություն։ Նրանք, ովքեր ունեն ողորմելի հեռուստաալիք, որը միայն սուտ է տարածում և մշտապես թունավորում տեղեկատվական դաշտը։ Նրանց ուզում եմ ասել մեկ բան. «Բարսան» կրկին ուժեղ է՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Նրանց չի հաջողվի քանդել, ջնջել կամ աղավաղել պատմությունը՝ որքան էլ փորձեն։ Մենք, մեր հերթին, կառուցում ենք և ստեղծում «Բարսելոնայի» պատմության փայլուն փուլ, որը կրկին կվերադարձնի ակումբը փառքի ուղի և թույլ կտա գրել նոր էջերջ։ Այս ամենը՝ առաջին հերթին, ձեր շնորհիվ»,— ասել է Լապորտան՝ դիմելով «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին և աշխատակիցներին Սուրբծննդյան ընթրիքի ընթացքում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն