Հոդվածներ

Արդա Գյուլերը խաղում է ավելի սուր, քան երբևէ
05.09.2025
558 0

Արդա Գյուլերը վերադառնում է իր ակունքներին։ Նա կրկին այն կիսապաշտպանն է, ինչպիսին տեսել էինք նախորդ մրցաշրջանում։ Բացի այդ, ֆուտբոլիստը կրկին ցուցադրում է գոլային հոտառություն։

Արդան ճանաչվեց «Մալյորկայի» դեմ խաղի MVP։ Նա կարող էր դառնալ երկու գոլի հեղինակ, եթե չլիներ այն ձեռքով խաղը, որը ֆիքսեց Սանչես Մարտինեսը՝ VAR-ի միջամտությունից հետո։ Ակնհայտ է, որ Գյուլերը կարող է դառնալ հենասյուն Խաբի Ալոնսոյի հարձակման համար։

Այս պահին Արդան (20 տարեկան) խաղում է Բելինգեմի դիրքում՝ որպես երրորդ հարձակվող։ Գյուլերը այն 6 ֆուտբոլիստներից մեկն է, որոնք եղել են մեկնարկային կազմում՝ Լա Լիգայի բոլոր երեք խաղերում։ Նա ոչ միայն դուրս է եկել դաշտ, այլև դարձել է գոլի հեղինակ։ Opta-ի տվյալներով՝ նա թիմում չորրորդն է դարպասին հարվածների քանակով (5 փորձ), երկրորդն է դիպուկ հարվածների քանակով (4) և երկրորդ տեղում է Մբապեից հետո՝ ստեղծած պահերի թվով (10)։

Խաբին իր նշանակման պահից շեշտում էր, որ Գյուլերը պետք է ավելի ակտիվ լինի տուգանայինում։ «Արդան այն ֆուտբոլիստներից է, ովքեր միշտ պետք է լինեն գնդակի մոտ։ Նա առանձնահատուկ է։ Որքան շատ է դիպչում գնդակին, այնքան ավելի է օգնում թիմին։ Որքան մոտ է, այնքան լավ»,– ասել էր Ալոնսոն՝ Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ։

«Արդա Գյուլերը քայլ առ քայլ առաջ է գնում։ Մենք պետք է շարունակենք նրան ոգևորել և խաղային ժամանակ տրամադրել, որպեսզի դարձնենք նրան կարևոր ֆուտբոլիստ»,– կրկնում էր մարզիչը՝ Լա Լիգայի մեկնարկից հետո։ Այժմ յուրաքանչյուր խաղում Գյուլերը ավելի ու ավելի շատ է ներգրավված տուգանայինում։

Նա ոչ մի հպում չունեցավ մրցակցի տուգանայինում՝ «Օսասունայի» դեմ խաղում, բայց 3 անգամ նշմարվեց «Օվիեդոյի» հետ և 6 անգամ՝ «Մալյորկայի» դեմ, ներառյալ այն կոմբինացիան, որի ժամանակ նա առաջ անցավ և հաշիվը դարձրեց 1։1։

Արդան ձգտում է հասնել արդյունավետության այն մակարդակին, որով ավարտեց իր առաջին մրցաշրջանը․ 6 հարված դարպասին, 6 գոլ։ Գրեթե անկրկնելի արդյունք է։ Թուրք կիսապաշտպանը ցուցադրում է ապշեցուցիչ տաղանդ, որը նրա մարզիչը ցանկանում է ամբողջությամբ օգտագործել։ Արդա Գյուլերն իր լավագույն ձևով հասանելի է Խաբի Ալոնսոյին։


Ամենակարդացված