Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հերքել է, որ ակումբից հեռացել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հակասությունների պատճառով․
«Չի համապատասխանում իրականությանն այն պնդումը, թե ես հեռացել եմ «Ռեալից» Կրիշտիանու Ռոնալդուի պատճառով։ Մեր միջև երբեք որևէ տարաձայնություն չի եղել, նա հիանալի ֆուտբոլիստ է և ֆենոմեն
Ես հեռացել եմ ակումբի ներսում եղած որոշակի խնդիրների պատճառով, բայց դրանք որևէ կերպ կապ չունեին Ռոնալդուի հետ»,- Բենիտեսի խոսքերը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետն «Արքայական ակումբը» մարզել է 2015-2016 թվականներին:
Fanat, Realmadrid.am