• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բարսելոնայում» ենթադրում են, «Ռեալը» կարող էր պատվիրել զրպարտչական արշավ Յամալի դեմ

Հոդվածներ

«Բարսելոնայում» ենթադրում են, «Ռեալը» կարող էր պատվիրել զրպարտչական արշավ Յամալի դեմ
30.10.2025
976 0

«Բարսելոնայում» ենթադրում են, որ Մադրիդի «Ռեալը» կարող էր պատվիրել զրպարտչական արշավ, որը նպատակ ուներ վնասել 18-ամյա հարձակվող Լամին Յամալին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը կարծում է, որ «Սերուցքայինները» մտավախություն ունեին, թե Յամալը կարող է իրենց համար խնդիրներ ստեղծել խաղադաշտում՝ ինչպես ժամանակին դա անում էր Լիոնել Մեսսին։ Այդ պատճառով «Բարսելոնան» մտադիր է անել ամեն ինչ, որպեսզի պաշտպանի իր 18-ամյա ֆուտբոլիստին։

Կատալոնացիները նաև ծրագրում են որքան հնարավոր է շուտ դադարեցնել Յամալի շուրջ քննարկումները՝ կապված անցած «Էլ Կլասիկոյի» իրադարձությունների հետ։ «Բարսելոնայում» վստահ են, որ պետք է փակել այդ էջը և կենտրոնանալ ֆուտբոլիստի ապաքինման վրա։

Հիշեցնեք, որ «Ռեալը» հաղթել էր 2:1 հաշվով, իսկ Յամալը 22 անգամ գնդակի կորուստ էր գրանցել։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված