Հաջորդ ամռանը Դավիդ Ալաբան և Անտոնիո Ռյուդիգերը կարող են հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Ռեալը» ցանկություն է հայտնել խզել պայմանագիրն Ալաբայի հետ, սակայն վերջինս այլ առաջարկներ չունենալու արդյունքում մերժել է ակումբի ցանկությունը, և ըստ As-ի հաջորդ ամռանը, երբ կավարտվի ավստրիացու գործող պայմանագրի ժամկետը, նա կլքի մադրիդյան ակումբը։
Անտոնիո Ռյուդիգերի նոր պայմանագիրը ևս մոտ չի թվում։ «Ռեալում» ցանկանում են ավելի շատ հնարավորություն տալ Դին Հաուսենին և Ռաուլ Ասենսիոյին, ինչպես նաև սպասել Էդեր Միլիտաոյի վերականգնմանը։ Ակումբում բարձր են գնահատում գերմանացու պրոֆեսիոնալիզմը, սակայն նրա ապագայի վերաբերյալ որոշում կկայացնեն մրցաշրջանի վերջում՝ կախված նրա ֆիզիկական վիճակից։
Հիշեցնենք, որ ապրիլին Ռյուդիգերը ծնկի վիրահատության ենթարկվեց։
Նշվում է նաև, որ «Ռեալը» մտադիր է հաջորդ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել Իբրահիմա Կոնատեին։ Ակումբի ուշադրության կենտրոնում է նաև Վիլիամ Սալիբան։
Los Merengues, Realmadrid.am