Հոդվածներ

Չուամենին կարող է բաց թողնել «Ալավեսի» դեմ կայանալիք հանդիպումը
07.12.2025
386 0

«Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին կարող է բաց թողնել Լա Լիգայի հաջորդ տուրի շրջանակում կայանալիք «Ալավեսի» դեմ հանդիպումը։

Բանն այ է, որ ֆրանսիացի կիսապաշտպանն այս մրցաշրջանում արդեն հասցրել է մրցավարների կողմից 4 անգամ զգուշացվել դեղին քարտով, և եթե «Սելտայի» դեմ խաղում ևս մեկ դեղին ստանա, ապա ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը։

Հիշեցնենք, որ «Ռեալն» այսօր սեփական հարկի տակ ուժերը կչափի Վիգոյի «Սելտայի» հետ:

Los Merengues, Realmadrid.am