Էնդրիկն ընկերուհու հետ նկարահանվել է հագուստի հայտնի բրենդներից մեկի՝ New Balance-ի գովազդում։
Էնդրիկը չի պատրաստվում հեռանալ «Ռեալից» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ As-ի տեղեկացմամբ, 18-ամյա ֆուտբոլիստը կտրականապես դեմ է վարձակալության հիմունքներով այլ ակումբ տեղափոխությանը։
«Նա աշխարհի ամենակարևոր և մեծագույն ակումբում է». ասել է As-ի տեղեկատուն, ով մոտ է կանգնած ֆուտբոլիստին։
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 22 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։ Միջինում նա խաղադաշտում անցկացրել է 16 րոպե։
Los Merengues, Realmadrid.am