• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պոգբան որոշել է հաջորդ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ռեալ»

Հոդվածներ

Պոգբան որոշել է հաջորդ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ռեալ»
17.08.2021
3005 0

Պոգբայի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագրի ժամկետին մեկ տարի է մնացել, և անգլիական մի շարք լրատվականների պնդմամբ, ֆրանսիացին չի ցանկանում երկարաձգել այն։ 

«Արքայական» ակումբը վերջին մի քանի տարիների ընթացքում մշտապես հետաքրքրված է եղել Պոգբայի ծառայություններով, հատկապես այն ժամանակ, երբ թիմը գլխավորում էր Զիենդին Զիդանը, բայց ինչ-ինչ պատճառներով գործարքը այդպես էլ չկայացավ։ 

Daily Star-ի փոխանցմամբ, Պոգբան չի երկարաձգի իր գործող պայամանագրի ժամկետը և հաջորդ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «Արքայական» ակումբի շարքերը։ 

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում իսպանական ակումբները այդքան էլ ակտիվ չէին։ Դա կապված էր ֆինանսական խնդիրների հետ, սական սպասվում է, որ հաջորդ ամռանը իսպանական ակումբները շատ ավելի ակտիվ են լինելու տրանսֆերային շուկայում։ 

«Ռեալը» իր տեսադաշտում 3 ֆուտբոլիստներ ունի՝ Հալանդը, Մբապեն և Պոգբան։

Վերջինը երկուսը կարող են ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Արքայական» ակումբ հաջորդ ամռանը, սակայն Հալանդի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար «Ռեալը» ստիպված է լինելու վճարել։ Նորվեգացու տրանսֆերի համար պայքարում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «ՊՍԺ»-ն և «Բավարիան»։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված