Հոդվածներ

Բեյլ. «Ես ճիշտ վարվեցի՝ տեղափոխվելով «Ռեալ»
10.07.2023
1741 0

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողի հարցազրույցը:

«Ես ցանկանում էի հանդես գալ «Ռեալում» և այդ ակումբում շատ անհավանական պահեր եմ ունեցել: Եղել են նաև ծանր պահեր, երբ ես միայնակ էի զգում ինձ: Կարծում եմ, որ լիովին ճիշտ որոշում եմ ընդունել և ոչնչի համար չեմ ափսոսում»:

«Ռոնալդուն և Բենզեմա՞ն: Նրանց համար ես որոշում կայացրի միանալ թիմին: Ես ցանկանում էի խաղալ նման ֆուտբոլիստների հետ, ինչպես նաև Մոդրիչի, Ասենսիոյի, Կրոսի և այլն»:

«Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները լավն են: Ես գիտեմ, որ մարդիկ ինչ-որ բաներ են խոսում իմ ու Ռոնալդուի հարաբերությունների մասին, բայց ես երբեք խնդիր չեմ ունեցել նրա հետ երբևէ: Անգամ ծանր պահերին հանդերձարանում լավ մթնոլորտ էր: Անկեղծ ասած, ինձ շատ դուր եկավ Իսպանիայում անցկացրած ժամանակը»:

«Ես պարզապես ցանկանում էի խաղալ «Ռեալում», իսկ հետո անհետանալ մթնության մեջ»:


Ամենակարդացված