Հոդվածներ

«Ռեալի» նորեկն ասել է՝ ով է պատմության լավագույն պաշտպանը
11.06.2025
593 0

«Ռեալի» նորեկ Դին Հյոյսենն ակումբի լեգենդ Սերխիո Ռամոսին համարում է պատմության լավագույն կենտրոնական պաշտպանը։

«Ռամոսը հաղորդագրություն ուղարկեց ինձ այն օրը, երբ հայտարարվեց իմ տրանսֆերի մասին։ Նա իմ գլխավոր կուռքն է, պատմության լավագույն կենտրոնական պաշտպանը։ Ինձ հիացնում է նրա հետ կապված ամեն ինչ: Սերխիոն կատարյալ կենտրոնական պաշտպանն է։

Իմ առաջին հաճելի հիշողությունը Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է «Դեսիմայի» տարում (այսինքն՝ ակումբի տասներորդ տիտղոսը՝ մրցաշարում), երբ նա գոլ խփեց ավելացված ժամանակի վերջին րոպեին։ Այդ ժամանակ ինը տարեկան էի», – Հյոյսենի խոսքը փոխանցում է Marca-ն։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված