• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Diario AS. «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը վաղ թե ուշ խաղալու է «Ռեալում»

Հոդվածներ

Diario AS. «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը վաղ թե ուշ խաղալու է «Ռեալում»
08.10.2021
3689 0

Diario AS-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերան Տորեսը վաղ թե ուշ հանդես է գալու Մադրիդի «Ռեալի» կազմում։ 

«Սերուցքայինները» դեռ 2020-ին կապ հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ, սակայն բանակցություններ չեն ընթացել համաճարագային իրավիճակից ելնելով։ 

«Ռեալում» հույս ունեին, որ Տորեսը չէր երկարաձգի «Վալենսիայի» հետ պայմանագրի ժամկետը և ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվեր Մադրիդ։ 

Բայց Տորեսը չցանկացավ ևս մեկ մրցաշրջան մնալ «Չղջիկների» կազմում և տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։ 

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը անգլիական ակումբի կազմում դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 

Չորեքշաբթի օրը Տորեսը Իսպանիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Իտալիայի ընտրանու դեմ խաղում և օգնեց իր հավաքականին դուրս գալ Ազգերի լիգայի եզրափակիչ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված