Հոդվածներ

«Ռեալը» շնորհավորել է ՊՍԺ-ին
03.06.2025
542 0

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է ՊՍԺ-ին՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու կապակցությամբ։ 2024/2025 մրցաշրջանի եզրափակչում փարիզյան ակումբը 5-0 հաշվով հաղթել է «Ինտերին»՝ տանելով մրցաշարի եզրափակիչների պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։

«Շնորհավորում ենք ՊՍԺ-ին և նրանց երկրպագուներին՝ Չեմպիոնների լիգայում 2024/2025 մրցաշրջանի արժանի հաղթանակի համար։ Հատուկ շնորհավորանքներ մեր սիրելի Լուիս Էնրիկեին՝ սրտանց և քնքուշ հիշատակով իր դստեր՝ Քսանայի հանդեպ», — ասված է մադրիդյան ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է «Ռեալի» պաշտոնական X սոցիալական ցանցի էջում։

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խաղացել է Մադրիդի «Ռեալում» 1991–1996 թվականներին։ Չեմպիոնների լիգայի հաղթանակը իսպանացու համար երկրորդն է կարիերայում։ Առաջին անգամ նա նվաճել է Եվրոպայի ակումբային գլխավոր տիտղոսը «Բարսելոնայի» հետ 2014/2015 մրցաշրջանում։ Այդ խաղից հետո հաղթանակը նշելիս ներկա է եղել նրա դուստրը՝ Քսանան։ Աղջիկը մահացել է 2019 թվականին՝ ինը տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո։

Fanat, Realmadrid.am