Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան The Athletic–ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։
Ամենամեծ ներկայացվածությունն ունի ՊՍԺ-ն՝ 4 ֆուտբոլիստ։ «Բարսելոնան» և «Լիվերպուլը» ներկայացված են 2-ական ֆուտբոլիստներով։ Նշենք, որ Լամին Յամալը բացակայում է այս ցուցակից։
Եվրոպայի 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն՝ ամբողջությամբ
Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ»)
Պաշտպաններ՝ Նունու Մենդեշ, Աշրաֆ Հաքիմի (երկուսն էլ՝ ՊՍԺ), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»)
Կիսապաշտպաններ՝ Դեկլան Ռայս («Արսենալ»), Վիտինյա (ՊՍԺ), Պեդրի («Բարսելոնա»)
Հարձակվողներ՝ Ռաֆինյա («Բարսելոնա»), Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)