Լուկա Մոդրիչի ապագան «Ռեալում» առայժմ անորոշ է։
Marca-ի փոխանցմամբ, 39-ամյա կիսապաշտպանն առանց կասկածի ցանկանում է մնալ «Արքայական» ակումբում։ Նա մտադիր է մնալ ևս մեկ մրցաշրջան, մասնակցել Մունդիալ 2026-ին, որից հետո ավարտել ֆուտբոլիստի կարիերան բարձր մակարդակով։
Խորվաթ ֆուտբոլիստը պատրաստ է նոր պայմանագրով զիջումների գնալ, սակայն դեռևս ակումբից արձագանք չի ստացել։ Առաջիկայում նա պատրաստվում է հանդիպել Ֆլորենտինո Պերեսի հետ, որպեսզի որոշում կայացվի։
39-ամյա ֆուտբոլիտսի ֆիզիկական վիճակը նախորդ մրցաշրջանում բավարար է եղել մասնակցելու 54 հանդիպման «Ռեալում» և ևս 8-ը հավաքականում։ Նշվում է, որ մի քանի շաբաթ առաջ ակումբի ղեկավարությունը մտադի է եղել դադարեցնել համագործակցությունը խորվաթ ֆուտբոլիստի հետ, սակայն դեռևս կասկածներ կան։
Նշվում է նաև, որ «Մալյորկայի» դեմ կայացած խաղից առաջ նա հեռախոսազանգ է ունեցել Խաբի Ալոնսոյի հետ, որպեսզի պատկերացում կազմի իր անելիքների մասին։
Los Merengues, Realmadrid.am