• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • L'Equipe. Մբապեն «խելահեղ» պահանջ է ներկայացրել ՊՍԺ-ին. «Ռեալը» դեռևս սպասում է

Հոդվածներ

L'Equipe. Մբապեն «խելահեղ» պահանջ է ներկայացրել ՊՍԺ-ին. «Ռեալը» դեռևս սպասում է
10.03.2021
4625 0

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է դադար վերցնել նոր պայմանագրի բանակցությունների հարցում: Այս մասին հաղորդում է L'Equipe-ը:

Ֆրանսիացի ռմբարկուի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականն, ու փարիզյան ակումբը ձգտում է օր առաջ երկարաձգել այն:

Աղբյուրը նաև հայտնում է, որ ՊՍԺ-ն Մբապեի տրանսֆերի համար պահանջում է մոտ 200 մլն եվրո, սակայն, հաշվի առնելով ավարտվող պայմանագիրը՝ դժվար թե գտնվի ակումբ, որը կվճարի այդ գումարը:

Բացի այդ մեծ են նաև ֆուտբոլիստի ներկայացրած պահանջները:

Ինչպես հաղորդում է Marca-ն, աշխարհի չեմպիոնը նոր պայմանագրով պահանջում է շաբաթական 700000 եվրո աշխատավարձ, ինչը կազմում է տարեկան 36 մլն: 

Հատկանշական է, որ «Ռեալում» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Գարեթ Բեյլն է, ով տարեկան ստանում է 21 մլն եվրո: 

Նման ահռելի տարբերությունն ու խելահեղ պահանջները բավականին բարդացնում են նաև Մբապեի՝ «արքայական» ակումբ տեղափոխությունը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված