• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Դել Պիերո. «Վինսիուսն այժմ կարող է միայնակ փոխել ցանկացած խաղի ընթացքը»

Հոդվածներ

Դել Պիերո. «Վինսիուսն այժմ կարող է միայնակ փոխել ցանկացած խաղի ընթացքը»
11.10.2023
1656 0

«Յուվենթուսի» լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն հիացած է այն ամենով, թե ինչպես «Ռեալը» հավատաց Վինիսիուսին։ 

«Վինիսիուսը ներկայիս ֆուտբոլի տաղանդներից մեկն է։ «Ռեալի» կազմում իր առաջին երկու մրցաշրջանների ընթացում նա գրեթե միշտ սխալ որոշումներ էր կայացնում։ Փորձում էր շրջանցել կամ հարվածել, երբ դրանց կարիքը չկար։

Ի՞նչ արեց «Ռեալը»։ Ուղղակի հավատաց նրան, աշխատեց նրա հետ և օգնեց նրան։ Անչելոտին նրա հետ շատ մեծ աշխատանք տարավ, իսկ Վինին կատարեց իր գործը շատ համբերատար։ Արդյունքում մենք տեսնում ենք այն, որ նա ունակ է միայնակ փոխել ցանկացած խաղի ընթացքը։ 

Սա է հենց իսկական տաղանդի հանդեպ ցուցաբերած հավատը։ Կարևոր է, որ մարզիչները օգնեն երիտասարդ ֆուտբոլիստներին զարգանալ։ Մենք պետք է ոչ միայն մարզենք նրանց, այլ նաև սովորեցնենք». նշե է Դել Պիերոն։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված