Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն նշել է իր կարծիքով Չեմպիոնների լիգայում հաղթելու գլխավոր հավակնորդին։
«Ո՞վ կհաղթի Չեմպիոնների լիգան. կարծում եմ՝ ՊՍԺ-ն։ Թիմը գտնվում է հիանալի ֆիզիկական վիճակում, ցուցադրում է կայուն արդյունքներ։ Բայց ես չեմ զգում, որ պատրաստ եմ հստակ կանխատեսում անել, ուստի դժվար է ասել», — Ֆիգուի խոսքերը մեջբերում է Tuttomercatoweb-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ն կհանդիպի լոնդոնյան «Արսենալին», իսկ կատալոնական «Բարսելոնան» կմրցի միլանյան «Ինտերի» հետ։
Fanat, Realmadrid.am