Հոդվածներ

Պոչետինո. «Հավատում եմ, որ Մբապեն կմնա «ՊՍԺ»-ում»
04.02.2021
1533 0

Մադրիդի «Ռեալը» և Ֆլորենտիո Պերեսը երազում են Մբապեին տեսնել Իսպանիայի մայրաքաղաքում։ Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ 

Սակայն «ՊՍԺ»-ն նոր գլխավոր մարզիչ ունի, ով ամեն կերպ փորձում է համոզել իր թիմի աստղերին չլքել ակումբը։ 

Ինչպես հայտնում են լրատվականները, Նեյմարը արդեն տվել է իր համաձայնությունը նոր պայմանագիր կնքելու հարցում, իսկ ահա Մբապեի վերաբերյալ դեռ հարցեր կան։ 

Մաուրիսիո Պոչետինոն անձամբ է մեկնաբանել այդ ամենը։ 

«Կարծում եմ, և՛ Նեյմարը, և՛ Մբապեն կմնան «ՊՍԺ»-ում և հանդես կգան այստեղ դեռ երկար տարիներ։  Ես կասկածներ չունեմ, քանի որ ակումբը ամեն ինչ անում է նրանց թիմում պահելու համար». ասել է Պոչետինոն։ 

«Ռեալը» այս մրցաշրջանում այնքան էլ լավ տպավորություն չի թողնում և մեծ խնդիրներ ունի հարձակման և պաշտպանության գծերում։ Նախորդ մրցաշրջանում «ՊՍԺ»-ն դուրս եկավ ՉԼ-ի եզարփակիչ, և այս մրցաշրջանում ֆրանսիական ակումբի շանսերը բավական մեծ են գնահատվում։ Սակայն «Ռեալը» ևս կարող է նվաճել ՉԼ-ի գավաթը, չնայած այն ամենին, որ թիմը լավագույնս հանդես չի գալիս առաջնությունում։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված