• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» 4 առանցքային ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել Իսպանիայի գավաթի հաջորդ հանդիպումը

Հոդվածներ

«Ռեալի» 4 առանցքային ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել Իսպանիայի գավաթի հաջորդ հանդիպումը
15.01.2022
3546 0

Վինիսիուսը, Էդեր Միլիտաոն, Ռոդրիգոն և Ֆեդե Վալվերդեն կարող են բաց թողնել Իսպանիայի գավաթի հաջորդ հանդիպումը։  Բանն այն է, որ եթե «Ռեալը» նվաճի քառորդ եզրափակչի ուղեգիր, ապա այս ֆուտբոլիստները չեն կարողանա օգնել թիմին, քանի որ կլինեն իրենց հավաքականների ճամբարներում։ 

Քառորդ եզրափակչի հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 2-ին, իսկ Բրազիլիայի և Ուրուգվայի հավաքականները ԱԱ-ի որակավորման փուլի հանդիպումներ ունեն հունվարի 28-ին և փետրվարի 2-ին։ 

Սովորաբար որակավորման փուլի հանդիպումները ձմռանը չեն անցկացվում, սակայն սրանք արդեն իսկ հետաձգված հանդիպումներ են և կայանալու են այդ ժամանակահատվածում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված