Հոդվածներ

Անչելոտին բացատրել է, թե ինչու «Ռեալը» ձեռք չի բերել Օսիմհենին
10.07.2024
1313 0

Կարլո Անչելոտիին օրերս հարց են հղել, թե ինչու «Ռեալը» ձեռք չբերեց Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքները։ 

«Ըստ իս ակումբը մտածեց, որ Բենզեմայի հեռանալը կարելի է կոմպենսացնել Ջուդ Բելինգեմի տեղափոխությամբ». նշել է Անչելոտին։ 

Նախորդ տարի «Սերուցքայինները» լրջորեն հետաքրքրված էին Օսիմհենի ծառայություններով։ Սակայն ակումբը հրաժարվեց իրականացնել այդ տրանսֆերը, քանի որ Բելինգեմի գործարքն արդեն կայացած էր, իսկ Մբապեի տեղափոխությունը սպասվում էր հաջորդ տարի։   

Արդյունքում «Ռեալի» համար ամեն ինչ հաջող դասավորվեց։ Բելինգեմը դարձավ 23 գոլի հեղինակ ու ճանաչվեց Լա Լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Իսկ «Ռեալը» հաղթեց ՉԼ-ն։

Օսիմհենն իր հերթին «Նապոլիի» կազմում Ա Սերիայում դարձավ 17 գոլի հեղինակ։ Նրան խանգարեցին վնասվածքներն ու Աֆրիկայի գավաթի խաղարկությամբ պայմանավորված 6 շաբաթյա դադարը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված